Պաշտոնական

Վստահ եմ՝ Ձեր պաշտոնավարման ընթացքը կնշանավորվի երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների զարգացմամբ. Նիկոլ Փաշինյանը՝ Ռումինիայի վարչապետին

1 րոպեի ընթերցում

Վստահ եմ՝ Ձեր պաշտոնավարման ընթացքը կնշանավորվի երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների զարգացմամբ. Նիկոլ Փաշինյանը՝ Ռումինիայի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի վարչապետ Իոն-Մարչել Չոլակուին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ռումինիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով Ձեզ անսպառ եռանդ և շարունակական ձեռքբերումներ:

Հայաստանը մեծապես կարևորում է Ռումինիայի հետ համագործակցության զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ հատկապես ԵՄ շրջանակներում և հաղորդակցության ոլորտում։

Հայտնում եմ Ձեզ հետ աշխատելու իմ պատրաստակամությունը՝ ի նպաստ մեր երկու բարեկամ երկրների փոխգործակցության հետագա ընդլայնման և խորացման։

Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքը կնշանավորվի մեր երկու երկրների միջև ընդհանուր արժեքների, մշակութային մտերմության և պատմական ամուր բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերությունների և բազմոլորտ համագործակցության զարգացմամբ, ինչին նպաստող կարևոր գործոններից է մեզ կամրջող ռումինահայ համայնքը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում