Կապուղիների խափանման հետևանքով Հայաստանում հնարավոր է ինտերնետ հասանելիության որոշակի սահմանափակում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում տեղի է ունեցել երկու կապուղիների խափանում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է Team Telecom Armenia ընկերության տարածած հաղորդագրությունում:
«Վրաստանի մեր գործընկերների կողմից տարվում են աշխատանքներ մեր հիմնական կապուղիները վերագործարկելու համար:
Այս պահին գործարկել եք պահուստային կապուղի, որն ապահովում է ինտերնետ հասանելիությունը, սակայն հնարավոր են որոշակի սահմանափակումներ»,-ասված է հաղորդագրության մեջ: