Հասարակական

Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Դերիլ Ուիլյամսի հրավերով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Եվրոպական բանակների ամենամյա համաժողովին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, համաժողովի առաջին օրը տեղի է ունեցել գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ոչ ֆորմալ հանդիպումն ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Ջեյմս ՄքՔոնվիլի հետ։ Համաժողովի շրջանակներում նախատեսվում են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի մի շարք այլ հանդիպումներ եվրոպացի գործընկերների հետ։

ԳՇ պետը նույն ձևաչափով հանդիպել է նաև Եվրոպայում ՑԶ հրետանու պետ, հայազգի գեներալ-մայոր Ստեֆան Մարանյանի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում