Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացել է ազատ ոճի ըմբշամարտի՝ Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 25-րդ խաղարկությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս «Յուքոմ» ընկերության տեխնիկական աջակցությամբ Երևանի «Միկա» մարզադահլիճում կայացել է Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 25-րդ խաղարկությունը:

Մրցաշարին մասնակցել է 125 ըմբիշ՝ 14 երկրից, այդ թվում՝ Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Տաջիկստանից, Ղազախստանից, Բահրեյնից և այլն։ Հայաստանից մասնակցել են բոլոր անվանի ըմբիշները: Ընդհանուր հաշվարկում հայ ըմբիշները նվաճել են 3 ոսկե և 1-ական արծաթե և բրոնզե մեդալ: Մրցումները նախընտրական էին Սերբիայում կայանալիք Աշխարհի առաջնության համար, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար:

«Պատրաստակամությամբ ենք աջակցել մրցաշարի կայացմանը՝ տրամադրելով հասանելիություն Հայաստանում ամենաարագ ինտերնետ կապին և ապահովելով բազմաթիվ երկրներից միջազգային այս մրցաշարն ուղիղ հեռարձակմամբ դիտելու հնարավորությունը», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Մրցաշարի մրցանակային ֆոնդը 80 հազար ԱՄՆ դոլար էր, որը բաշխվել է 10 քաշային կարգում մրցանակային տեղ զբաղեցրած 40 ըմբիշի միջև: Դրամական պարգև են ստացել նաև չեմպիոնի մարզիչները:

«Շատ կարևոր է այս կարգի անվանի մրցաշարերի ժամանակ ունենալ ուղիղ եթեր և գերարագ ինտերնետին հասանելիություն: Ի սկզբանե ինտերնետը հասանելի էինք դարձրել միայն տեխնիկական անձնակազմի համար, այնուհետև՝ մրցավարների, սակայն որակն ու արագությունն այնքան բարձր էին և անխափան, որ հասանելիություն տվեցիք և՛ մարզիկներին, և՛ հյուրերին, ու ամեն ինչ հրաշալի աշխատում էր: Շնորհակալ ենք «Յուքոմ» ընկերությանը նման բարձր որակի աջակցության համար: Նորից համագործակցելու մեծ հույսեր ունենք», - նշել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը:

Հայերեն English

ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ

ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը

IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 4-րդ և 5-րդ տրանշերը

Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով

Ադրբեջանում գրանցված 5․1 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի մարզերում

Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին

Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

Եվս մեկ ընտրատեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել

Ֆիլմեր, ցուցահանդեսներ, քննարկումներ. Երևանում մեկնարկել է «Նորդիկ օրեր» երկօրյա փառատոնը

Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար