Մեղրին Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելը կանխել են Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը՝ իրենց կյանքով․ Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում 1999 թվականի Ստամբուլյան գագաթնաժողովի պահին շրջանառվել է տարածքների փոխանակման փաստաթուղթ (խմբ․ Մեղրին Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու փաստաթուղթ), որը և՛ տարածքային ամբողջականության, և ինքնորոշման իրավունքից անդին է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ փոխանակման փաստաթուղթը մի կողմից որևէ առնչություն չուներ ինքնորոշման իրավունքի հետ, մյուս կողմից խախտում էր թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, և դա տարածքների փոխանակման փաստաթուղթն է։ Վարչապետը մեջբերեց փաստաթղթի 1-5-րդ հոդվածները, որում նշվում է Մեղրին Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու մասին։

«Այս փաստաթուղթը իրականում արձանագրում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայկական հիմնարար պատկերացումների մահը։ Ճիշտ է՝ այն չի ընդունվել։ Ընդ որում, կա կարծիք, և ես կիսում եմ այդ կարծիքը, որ այս փաստաթղթի իրականացումը կանխել են Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը՝ իրենց կյանքով»,- նշեց Փաշինյանը՝ խնդրելով ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ բոլոր այդ իրադարձությունները տեղի են ունեցել 1999 թվականի օգոստոսից նոյեմբեր ամիսներին։

Վարչապետը նշեց՝ թեև փաստաթուղթը իրավական ուժ չի ստացել, բայց նման փաստաթղթերը ձևավորվում են կողմերի հետ քննարկումների, զրույցների և բանավեճերի արդյունքում, և նրանց ձևավորած բովանդակությունը այլևս ոչ մի տեղ չի կորում։

Հայերեն English

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն

Ուզբեկստանում տղամարդը սպանել է կնոջը դավաճանության մասին երազ տեսնելու պատճառով

ՀՀ փոխվարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հարցեր

Ավստրալիայի Վիկտորիա նահանգում ուղղաթիռից գնդակահարել են ավելի քան 700 կոալա

Fastex-ը «Զատիկ» ֆեսթի տեխնիկական աջակիցն է