Հասարակական

Հիմնանորոգումից հետո վերաբացվել է Երևանի թիվ 143 մանկապարտեզը

2 րոպեի ընթերցում

Հիմնանորոգումից հետո վերաբացվել է Երևանի թիվ 143 մանկապարտեզը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով հիմնանորոգվել ու վերաբացվել է Շենգավիթի թիվ 143 մանկապարտեզը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, նորոգման աշխատանքներն ընդգրկել են նկուղից մինչև տանիք: Շենքը նաև ամբողջությամբ ջերմամեկուսացվել է։ Մանկապարտեզում անցկացվել է օդափոխության համակարգ, տեղադրվել էներգախնայող լուսատուներ։ Հիմնանորոգման շնորհիվ ավելացել են նաև խմբասենյակները. նախկին 220 երեխայի փոխարեն մանկապարտեզ կհաճախի 280 փոքրիկ:

Ըստ աղբյուրի՝ երեխաների հետ շրջել ու նոր պայմաններին է ծանոթացել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Բացմանը ներկա են եղել նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանն ու շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը:

«Մենք առաջնորդվում ենք եվրոպական չափորոշիչներով և ամենաբարենպաստ պայմաններն ենք ստեղծում երեխաների խնամքն ու կրթությունն ապահովելու համար: Վստահ եմ, որ 2025 թվականի ավարտին հիմնանորոգման կարիք ունեցող մակապարտեզ Երևանում չենք ունենա: Նախագծերում ներառում ենք նաև բակերի նորոգումը: Այս աշխատանքներն, անշուշտ, նպաստում են նաև հերթերի նվազեցմանը»,- նշել է Ավինյանը:

Նշվում է, որ այս տարի մայրաքաղաքում շահագործման կհանձնվի ամբողջությամբ հիմնանորոգված 22 մանկապարտեզ:

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Բաբայան փողոցը մեկ ամիս փակ է լինելու

Երևան

Բաբայան փողոցը մեկ ամիս փակ է լինելու

«Երևանյան բեսթսելեր». «Մերի Փոփինս»-ն ՝ առաջատար. մանկական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մերի Փոփինս»-ն ՝ առաջատար. մանկական. հունիս, 2024

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևան

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Երևան

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

Երևան

Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

«Վեոլիա Ջուր»-ը պատասխանել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին

Երևան

«Վեոլիա Ջուր»-ը պատասխանել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին

Հիմա գտնվում ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի փորձարկման փուլում․ Ավինյան

Երևան

Հիմա գտնվում ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի փորձարկման փուլում․ Ավինյան

Երևանին անհրաժեշտ է ևս 250 18 մետրանոց ավտոբուս ավտոպարկն ամբողջությամբ արդիականացնելու համար

Երևան

Երևանին անհրաժեշտ է ևս 250 18 մետրանոց ավտոբուս ավտոպարկն ամբողջությամբ արդիականացնելու համար

Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ աղբահանության հետ կապված խնդիրը մոտ ժամանակներս լուծված կլինի

Երևան

Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ աղբահանության հետ կապված խնդիրը մոտ ժամանակներս լուծված կլինի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում