Գերմանիան 2023 թվականին 20%-ով կավելացնի ՆԱՏՕ-ի ծախսերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան մտադիր է ՆԱՏՕ-ի ֆինանսավորման մեջ իր ներդրումն անցյալ տարվա համեմատությամբ ավելացնել ավելի քան 20%-ով՝ 2023 թվականին դաշինքի կարիքների համար հատկացնելով 537 մլն եվրո։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Նշվում է, որ այս տվյալներն արտացոլված են Գերմանիայի ձախ կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Սևիմ Դագդելենի համապատասխան հարցմանը երկրի պաշտպանության նախարարության պատասխանում, որն այսօր հրապարակել է Der Spiegel պարբերականը։

Գերատեսչության տվյալներով՝ այս տարի դաշինքի օժանդակման համար Բեռլինի ծախսերը 2022 թվականի համեմատությամբ կավելանան 90 միլիոն եվրոյով։ Աճի պատճառն, ինչպես նշված է փաստաթղթում, ՆԱՏՕ-ի ընդհանուր բյուջեի ավելացումն է նախորդ տարվա 2,6 մլրդ եվրոյից ընթացիկ տարում մինչև 3,32 մլրդ եվրո։

Այս կապակցությամբ պատգամավոր Դագդելենը հանդիմանել է Գերմանիայի կառավարությանը՝ առաջնահերթությունների սխալ տեղաբաշխման համար։ Նրա խոսքով՝ իշխանությունները պետք է «ավելի շատ հոգ տանեն իրենց քաղաքացիների սոցիալական անվտանգության ապահովության մասին», այլ ոչ թե ավելի ու ավելի շատ գումարներ ծախսեն ՆԱՏՕ-ի սպառազինության և Գերմանիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության վրա։

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը փետրվարին հայտարարել է երկրի պաշտպանական ծախսերն ազգային ՀՆԱ-ի 2%-ին հասցնելու անհրաժեշտության մասին՝ 2014 թվականին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ստանձնած պարտավորություններին համապատասխան։ Այս պահին Գերմանիան այդ նպատակների համար հատկացնում է ՀՆԱ-ի մոտ 1,6%-ը։ Ըստ վերջին գնահատումների՝ այս նորմատիվի կատարմանը մոտ է ՆԱՏՕ-ի երկրների մեկ երրորդից պակասը:

Հայերեն Русский

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետն ու Ղրղզստանի նախագահը հանդես են եկել հայտարարություններով

Եվրոպական ինդեքսներն աճել են - 16/10/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 16/10/26