Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում կհաղթի Տիգրան Ավինյանը

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում կհաղթի Տիգրան Ավինյանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում կհաղթի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը:

«Այն բարեփոխումները, որոնք արվել են ու արվում են Երևանում, ակնհայտ են։ Կառավարության կողմից հատկացվել են գումարներ, որոնց շնորհիվ վերելակներ են վերանորոգվում, ավտոբուսներ են բերվում, կանաչապատում է իրականացվում, շենքեր են վերանորոգում։ Այդ ամենն անում է Կառավարությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը։

Սիմոնյանը հիշեցրեց 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները: «Ես վստահ եմ՝ եթե եկող շաբաթ ընտրություններ լինեն, ՔՊ-ն ավելի շատ ձայն կհավաքի, քան պատերազմից հետո եղած ընտրությունների ժամանակ էր: Մոռանո՞ւմ եք, որ պատերազմից հետո, որ ամենամեծ ցավն էր բոլորի համար, մենք 54 տոկոս ձայն հավաքեցինք, ո՞վ էր դրան հավատում»,- ասաց Սիմոնյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել, որ Երևան քաղաքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում