Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լոնդոնի քաղաքապետի հետ

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լոնդոնի քաղաքապետի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Միացյալ Թագավորության խորհրդարանում կարճատև հանդիպում է ունեցել Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ալեն Սիմոնյանն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Բրիտանական խորհրդարանում կարճատև հանդիպում ունեցա Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանի հետ։ Լոնդոնը մեգապոլիս է, և հույս ունեմ, որ մի օր գործընկերային կապեր կհաստատվեն Լոնդոնի և իմ սիրելի Երևանի միջև»,- գրել է Սիմոնյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում