Ինովացիա

Անվճար դասընթացների շարք՝ «Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» ծրագրի ներքո

2 րոպեի ընթերցում

Անվճար դասընթացների շարք՝ «Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» ծրագրի ներքո

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» (ANSCC) ծրագրի ներքո կկազմակերպվի անվճար դասընթացների շարք՝ գերհամակարգիչների, բարձր արտադրողականությամբ հաշվարկների (HPC), ամպային տեխնոլոգիաների թեմաների շուրջ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ծրագրի շրջանակում առաջիկայում կմեկնարկեն Cybersecurity (գրանցման վերջնաժամկետը հունիսի 12-ն է), Data Analysis and Plotting in Python with Pandas (գրանցման վերջնաժամկետը՝ հունիսի 15), Scientific computing with Python (գրանցման վերջնաժամկետը՝ հունիսի 15) անվճար դասընթացները:

Ծրագրի հիմնական նպատակը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման ապահովումն է՝ բարձր արտադրողականությամբ հաշվարկների, ամպային տեխնոլոգիաների, մեծ և լայնամասշտաբ տվյալների վերլուծության և արհեստական բանականության ոլորտներում մասնագիտացված նորարարական լուծումներ ստեղծելու, ինչպես նաև որակավորված մասնագետներ պատրաստելու համար հմտությունների զարգացումը խթանելու միջոցով:

Դասընթացները կազմակերպվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) և հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության կենտրոնը (AITC)՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (IIAP NAS RA) հետ համատեղ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում