Քաղաքականություն

Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխշահավետ փոխգործակցության հարցերին: Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի շուրջ:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր:

ՀՀ ԱԳ նախարարն ավստրիացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Նախարար Միրզոյանը շեշտել է բանակցություններում առանցքային հարցերի, մասնավորապես` տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հստակ արտահայտված հանձնառության հիման վրա սահմանազատման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերի հասցեագրման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Ընդգծվել է առկա, այդ թվում՝ մարդասիրական խնդիրների, Լաչինի միջանցքի արգելափակման խնդրի հասցեագրման և ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում