Քաղաքականություն

Վաշինգտոնում հունիսի 12-ին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Վաշինգտոնում հունիսի 12-ին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահագների մայրաքաղաք Վաշինգտոնում հունիսի 12-ին տեղի կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քիշնևում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տեղեկացնեմ, որ հունիսի 12-ին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ֆորմատով հանդիպում Միացյալ Նահագներում՝ Վաշինգտոնում», - ասաց վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում