Պաշտոնական

ՀՀ նախագահը և Վրաստանի դեսպանը կարևորել են երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների դինամիկ ընդլայնումը 

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը և Վրաստանի դեսպանը կարևորել են երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների դինամիկ ընդլայնումը 

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին մայիսի 26-ի՝ Վրաստանի անկախության և հանրապետության հռչակման տոնի կապակցությամբ և հաջողություններ մաղթել Վրաստանին և վրաց ժողովրդին:

Ըստ աղբյուրի՝ դեսպան Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության և շնորհավորանքի համար և ասել, որ փոխադարձաբար շնորհավորում է Հանրապետության նախագահին և հայ ժողովրդին մայիսի 28-ի՝ Հանրապետության տոնի կապակցությամբ:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական առկա սերտ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև առկա բազմաշերտ բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությանն ու ռազմավարական բնույթին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների համար առավել բարձր նշաձողեր սահմանելու վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալների դինամիկ ընդլայնումն ու տնտեսական կապերի ամրապնդումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում