ՀՀ նախագահը Սլովենիայի խորհրդարանի նախագահին մանրամասներ է ներկայացրել ԼՂ հակամարտության բովանդակության վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սլովենիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ողջունելով հյուրերին նախագահն ասել է.«Շատ եմ կարևորում նման այցելությունները և հանդիպումները: Իրականում բարձրաստիճան այցելությունները միայն նպաստում են երկրների հարաբերությունների զարգացմանը: Մեր երկու երկրները խորհրդարանական են, ուստի նման այցելություններն ավելի կարևոր են դառնում: Այս առումով շատ կարևոր է նաև, որ Սլովենիայի խորհրդարանում 2022 թվականին ստեղծվել է Հայաստան-Սլովենիա բարեկամական խումբը: Վստահ եմ, որ այս համագործակցության արդյունքում մեր հարաբերությունները զարգացման նոր մակարդակի կհասնեն:

Վստահ եմ, որ Ձեր այցելությունն իր բովանդակությամբ հագեցած է և միտված է մեր երկու երկրների հարաբերությունների զարգացմանը: Հաջողություններ եմ մաղթում Ձեզ այդ գործում»:

Ըստ աղբյուրի՝ Ուրշկա Կլակոչար Զուպանչին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է.«Մեծ պատիվ է այստեղ գտնվելն ու Ձեր կողմից հյուրընկալվելը: Այստեղ գալուց առաջ շատ արդյունավետ հանդիպում ունեցա Ազգային ժողովի նախագահի հետ: Շատ ուրախ եմ Հայաստանում գտնվելու համար: Մեր երկրները մի շարք ընդհանրություններ ունեն. երկու երկրներն էլ հետսոցիալիստական են, եղել են անցումային փուլերի մեջ, մենք նաև փոքր ժողովուրդներ ենք:

Այսօր առավոտյան ծանոթացել եմ Ձեր պատմության ողբերգական էջերին՝ Ցեղասպանությանը, այցելել եմ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Կարծում եմ շատ կարևոր է, որ մարդիկ այցելել նման հուշահամալիրներ և հարգանքի տուրք մատուցեն: Կարևոր է, որ հիշենք, երբեք չմոռանանք, որպեսզի նման ողբերգություններն այլևս երբեք չկրկնվեն»:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային զարգացումների, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամի և ղարաբաղյան հակամարտության բովանդակության վերաբերյալ:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է միջազգային հարթակներում Սլովենիայի և Հայաստանի սերտ համագործակցությունն ու խորհրդարանական դիվանագիտության շարունակական զարգացումը:

Նշվում է, որ մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև առևտրատնտեսական, մշակութային, կրթական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության առկա հնարավորությունները լիարժեքորեն օգտագործելու վերաբերյալ:

Հայերեն Français Русский

ՄԱԿ-ում հայտարարել են ՌԴ-Ուկրաինա բանակցությունների կազմակերպման ջանքերին աջակցելու մասին

Չինաստանի ութ պետական ֆինանսական կառույց շուրջ 54 մլն դոլարի կապիտալ կստանան՝ ռիսկերի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով

Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. կան հոսպիտալացվածներ

Հանրային տրանսպորտում վալիդացիաների ավելացումը մեղմել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսական բեռը. Ավինյան

Սաուդյան Արաբիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման ջանքերը

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում. Գագիկ Սուրենյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 9-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարի հետ

Իրանը մտադիր է Հորմուզի նեղուցից դուրս սահմանափակ մուտքի գոտի հայտարարել