2022-ին ավտովթարների զոհերի թիվը պակասել է 47-ով, իսկ վիրավորներինը՝ 545-ով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2022 թվականին նախորդ տարվա համեմատ ավտովթարների զոհերի թիվը պակասել է 47-ով, իսկ վիրավորներինը՝ 545-ով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ:

«Թեև արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կանխատեսված 3600-ից ավել է եղել 698-ով, ընդհանուրը՝ 4298, իսկ ծանր հետևանքով ճանապարհատրանսպորտային պատահարներինը կանխատեսված 12-ից՝ 3-ով, ընդհանուրը՝ 15, այդուհանդերձ ծանր հետևանքով ճանապարհային պատահարների մասնաբաժինը ընդհանուր պատահարների թվում կազմել է 0,3 տոկոս։ Հատկանշական է նաև, որ 2021 թվականի համեմատ ընդհանուր առմամբ ավտովթարների զոհերի թիվը պակասել է 47-ով, իսկ վիրավորներինը՝ 545-ով»,- նշեց Ֆիդանյանը։

ՆԳՆ գլխավոր քարտուղարի խոսքով՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների արդյունավետության բարձացման համար տարվում է ամենօրյա աշխատանք, իրականացվող թիրախային կանխարգելիչ միջոցառումները կրելու են պարբերական բնույթ։

«Վստահ եմ, որ դրանց արդյունավետության բարձրացմանը նոր թափ կհաղորդի պարեկային ծառայության վերջնական ներդրումը»,- ասաց Ֆիդանյանը։

Հայերեն

Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար

Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին

ԲԸՏՄ-ն Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ ուժեղացնում է վերահսկողությունը շինաշխատանքների ընթացքում մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ

ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ

Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը

Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը

Եվրոպական կայունության մեխանիզմի տնօրենը ողջունել է Բուլղարիային՝ որպես նոր անդամ. BTA

Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը

Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին