Դասականից մինչև լատինաամերիկյան հիթեր. առաջին անգամ Երևանում համերգով կներկայանա թավջութակահար HAUSER-ը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր, թավջութակահար HAUSER-ը, որը աշխարհը նվաճել է ոչ միայն դասական, այլև ժամանակակից ու փոփ երաժշտության յուրահատուկ կատարումներով, «Հայա» փառատոնի շրջանակում հանդես կգա մենահամերգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թավջութակահարի երևանյան համերգը տեղի կունենա հունիսի 17-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Կհնչեն դասական, ռոք և լատինաամերիկյան ռիթմեր:

Ստեփան Հաուսերը ծնվել է 1986 թվականի հունիսի 15-ին՝ Խորվաթիայի Պուլա քաղաքում՝ երաժիշտների ընտանիքում: Երաժշտությամբ սկսել է զբաղվել մանկուց։ Առաջին անգամ ելույթ է ունեցել Լոնդոնի Wigmore Hall-ում։ Ելույթներ է ունեցել «Ալբերտ» թագավորական սրահում, Ամստերդամի Կոնսերտգեբաույում, Southbank Centre-ում, երկու անգամ ելույթ է ունեցել արքայազն Չարլզի համար Բուքինգհեմյան և Սենթ-Ջեյմս պալատներում։ Վարպետության դասեր է ստացել հայտնի թավջութակահարներ Մստիսլավ Ռոստրոպովիչի, Բերնարդ Գրինհաուզի, Հենրիխ Շիֆի և այլոց հետ: Հաուսերը համաշխարհային մի շարք մրցույթների դափնեկիր է, հանդես է եկել Էլթոն Ջոնի, Անդրեա Բոչելիի, Ջորջ Մայքլի, Aerosmith խմբի մեներգիչ Սթիվեն Թայլերի, U2, Red Hot Chili Peppers խմբերի և հայտնի այլ կատարողների հետ:

«Մենք ստեղծում ենք հույզեր, միավորում մարդկանց, ջնջում նրանց միջև եղած սահմաններն ու խախտում բազում կարծրատիպեր։ Եթե այցելեք մեր համերգին, կհամոզվեք, որ մեր հանդիսատեսի մեջ կան բոլոր կատեգորիաների և տարիքի մարդիկ։ Մեզ համար շատ կարևոր է, որ մեր հանդիսատեսն իրեն առանձնահատուկ զգա»,-նշում է երաժիշտը:

Ստեփան Հաուսերը սիրում է ճանապարհորդել աշխարհով մեկ: Ասում է՝ գնում է այնտեղ, որտեղ աչքերն են նայում: «Ինձ դուր է գալիս հանդիպել նոր մարդկանց և այցելել նոր վայրեր: Կարող եմ ասել, որ ամբողջ աշխարհն իմ տունն է, ես ինձ լավ եմ զգում ամենուր... Բայց, իհարկե, Զագրեբն ու իմ հայրենի Իստրիան հենց այն վայրերն են, որտեղ ես ինձ առավել հարմարավետ եմ զգում»,-խոստովանում է թավջութակահարը, որը սիրում է ժամանակ անցկացնել բնության գրկում, զբոսնել գեղեցիկ անտառներով, ուր կարող է մենակ մնալ իմ մտքերի հետ: «Շուրջս շատ մարդիկ կան, բայց վայրի բնության մեջ մաքրվում եմ, այնտեղ այնքան հանգիստ, գեղեցիկ ու անաղարտ է»,-ընդգծում է նա:

«Հայա» փառատոնն իր մեկնարկը տվել է նախորդ տարի` Հայաստան հրավիրելով այնպիսի աստղերի, ինչպիսիք են Զազը, 50 Cent-ն ու Let Zeppelin Symphonic նախագիծը։

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա