Քննչական կոմիտեի քննիչները դրույքաչափի 92 տոկոսի չափով հավելավճար կստանան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննչական կոմիտեի քննիչները պաշտոնյայի դրույքաչափի 92 տոկոսի չափով հավելավճար կստանան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը:

Նա նշեց՝ սահմանվում է, որ Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին տրվում է հավելում՝ պաշտոնյայի դրույքաչափի 92 տոկոսի չափով:

Այվազյանի խոսքով՝ Քննչական կոմիտեի քննիչներն աշխատել են գերծանրաբեռնված: «2020 թ ընթացքում Քննչական կոմիտեի վարույթում քննվել է 32 հազար 483 քրեական գործ, 2021-ին այդ թիվը կազմել է 41 հազար 883, 2022-ին՝ 59 հազար 830 քրեական վարույթ: Եթե 2020 թվականին մեկ քննիչի միջին տարեկան ծանրաբեռնվածությունը կազմել է 73 վարույթ, ապա 2021-ին այն բարձրացել և դարձել է 87 վարույթ, իսկ 2022-ին՝ 111 վարույթ: Տարեցտարի այս աճն ավելանում է»,-ասաց Այվազյանը:

Նրա խոսքով՝ քրեական գործերի նման աճի պայմաններում Քննչական կոմիտեի քննիչների օրական աշխատաժամը հաճախ հասնում է 12-13 ժամի, հաճախ աշխատում են անգամ ոչ աշխատանքային օրերի ու ժամերի:

Ի պատասխան Արսեն Թորոսյանի հարցին՝ թե միջինում որքա՞ն են վարձատրվում ոչ ղեկավար պաշտոն զբաղեցնող քննիչները և հետևաբար այդ 92 տոկոս հավելման դեպքում ինչքա՞ն կկազմի նրանց աշխատավարձը, Այվազյանը պատասխանեց, որ, օրինակ սկսնակ քննիչի ամենացածր գործակցով վարձատրվող քննիչի աշխատավարձը կազմում է մոտ 300 հազար դրամ, հավելումների դեպքում կկազմի մոտ 570 հազար դրամ:

Հայերեն

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա