Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ հայտնվել Արևմուտքի պատժամիջոցների տակ․ Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Արևմուտքի բոլոր գործընկերների հետ խոսակցություններում քննարկվում է Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցները չխախտելու նկատմամբ հսկողությունը խստացնելու հարցը։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը նշեց, որ պատժամիջոցների հարցը նաև Հայաստանի և Ռուսաստանի քննարկումների օրակարգում է։

Մայիսի 22-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Փաշինյանն ասաց, որ թե Արևմուտքի, թե Ռուսաստանի գործընկերների հետ այդ թեմայով քննարկումների ժամանակ հայկական կողմը նույն պատասխանն է տալիս։

«Արևմտյան մեր բոլոր գործընկերների հետ խոսակցություններում այդ հարցը քննարկվում է, այդ հարցը բարձրացնում են մեր առաջ։ Բայց դրանից առաջ էլ այդ հարցը եղել է Ռուսաստանի հետ մեր քննարկումների օրակարգում։ Եվ մենք, երկուսի հետ հարաբերվելիս, տալիս ենք նույն արձագանքը․ մենք ասում ենք, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, Ռուսաստանի հետ ունի ռազմավարական գործընկերային հարաբերություններ, տնտեսական խորը և ռազմավարական նշանակության հարաբերություններ, բայց Հայաստանը նաև այդ և այլ հանգամանքների բերումով չի կարող իրեն թույլ տալ, որ հայտնվի Արևմտյան պատժամիջոցների տակ։ Հետևաբար, Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք կգործենք ամբողջապես այն ծավալով, որը մեզ թույլ կտա չհայտնվել Արևմտյան պատժամիջոցների ներքո։ Նախ Հայաստանն այդքան ռեսուրս չունի, որ հայտնվի նման պատժամիջոցների տալ, բացի այդ՝ եթե մենք նման պատժամիջոցների տակ հայտնվենք, մեր ոչ մի դաշնակցի համար դա լավ չի լինի, իսկ մենք կփչացնենք մեր հարաբերությունները Արևմտյան գործընկերների հետ»․- ասաց Փաշինյանը։

Հայերեն English Français Русский Türkçe

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք