Ադրբեջանցի զինծառայողի թիրախային կրակոցը չի վնասել ՀՀ ԶՈՒ զրահաբաճկոնով զինծառայողին. առաջնագծում հարաբերականորեն կայուն է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը մայիսի 19-ի ժամը 17:00-ի սահմաններում թիրախային մենահատ կրակոց է արձակել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողի ուղղությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ ԶՈՒ զինծառայողը որևէ վնասվածք չի ստացել, քանի որ կրակոցի պահին եղել է զրահաբաճկոնով:

Ըստ աղբյուրի՝ Ժամը 19:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

ՀՀ ՊՆ-ն շեշտել է, որ առաջնագծում զրահաբաճկոնի և սաղավարտի կրումը պարտադիր է, քանի որ դրանք փրկում են կյանքեր:

Հայերեն English Русский