Մանկական ուռուցքաբանության 15-րդ համաժողովի անցկացումը Հայաստանում երկար ու մեծ աշխատանքի արդյունք է. Անահիտ Ավանեսյան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովի (SIOP Asia 2023 XV Congress) անցկացումը Հայաստանում երկար ու մեծ աշխատանքի արդյունք է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման կարծիք հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը համաժողովի պաշտոնական բացմանը ժամանակ, ընդգծելով, որ սա հիանալի հնարավորություն է հայասատանյան մասնագետների համար ցույց տալու այն ձեռքբերումները, որոնք վերջին տարիներին նրանք ունեցել են:

«Այսօրվա միջոցառումը մեզ համար պատմական է, որովհետև առաջին անգամ Հայաստանում նման մասշտաբի մասնագիտական միջոցառում է անցկացվում և սա շատ լավ առիթ է՝ նախ ծանոթանալու այս պահին աշխարհում անընդհատ զարգացող բուժման նոր մեթոդների, հնարավորությունների և գիտական կարևոր աշխատանքների հետ: Այս համաժողովի իրականացումը մեծ աշխատանքի արդյունք է, քանի որ մեր մասնագետները մշտապես գործուղվում են նման մասնագիտական կոնգրեսների, ներկայացնում են Հայաստանում իրականացվող փոփոխությունները, զարգացումները, մասնակցում են գիտական տարբեր ժողովների և տպագրվում են բարձր վարկանիշ ունեցող տարբեր ամսագրերում: Մենք չենք բավարարվելու այս ձեռքբերումով և աշխատելու ենք, որ հաջորդիվ էլ թե՛ մեծահասակների, թե՛ մանկական քաղցկեղի վերաբերյալ գլոբալ համաժողովներ Հայաստանում շատ լինեն»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը նշեց, որ անելիքներ դեռ շատ կան, բայց այն ցուցանիշները, որ այսօր Հայաստանը գրանցել է, բավական տպավորիչ են: Ըստ նրա՝ մանկական քաղցկեղի առումով գրանցված 75 տոկոս բուժման ցուցանիշը որպես զարգացող երկիր, իսկապես մեծ ձեռքբերում է:

Անդրադառնալով ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին, Ավանեսյանը նշեց ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստումը, որը բավական բարդ և թիմային աշխատանք պահանջող միջոցառում է:

«Նախորդ տարի մեր մասնագետները, բարձրակարգ կլինիկաներից այստեղ ժամանած բժիշկների օգնությամբ, որոնք իրենց փորձը և գիտելիքները փոխանցեցին մեր բժիշկներին, իրականացրին մի քանի նման փոխպատվաստումներ և մեր թիմը այժմ պատրաստ է շարունակելու այս գործընթացը: Նշեմ, որ տարբեր երկրներից նույնպես երեխաներ են ժամանել այդ փոխպատվաստումը և բուժումը Հայաստանում իրականացնելու նպատակով»,-ասաց Ավանեսյանը:

Իտալացի մանկական ուռուցքաբան, արյունաբան, ոսկրածուծի փոխպատվաստման մասնագետ Լոուրենս Բ. Ֆոլկները, խոսելով Հայաստանի գրանցած արդյունքներից, նշեց, որ փոխպատվաստում է իրականացվել 5 երեխայի մոտ, որոնցից 4-ը հաջողությամբ բուժվել են:

«Սա նշանակում է, որ մենք 80 տոկոս դեպքերում արդեն ունենք հաջողություն, իսկ Հայաստանում փոխպատվաստումներ իրականացնող թիմը հաջողությամբ իրականացնում է այդ բուժման գործընթացը և կարող է ընդլայնել այս ծառայությունը՝ ընդգրկելով ավելի շատ հիվանդների: Համաժողովի ընթացքում պատրաստվում եմ խոսել ոսկրածուծի փոխպատվաստման մասին՝ սահմանափակ ռեսուրսներ ունեցող զարգացող երկրներում, քանի որ այն թանկարժեք ծառայություն է և շատ երկրներում, ցավոք, անհասանելի է»,- ասաց մասնագետը:

Լոուրենս Ֆոլկներն ընդգծեց, որ Հայաստանում նման մեծ կոնֆերանսի անցկացումը մեծ ձեռքբերում է, քանի որ կան բազմաթիվ հիվանդություններ՝ չարորակ և բարորակ, որոնց տեսակները բազմաթիվ են և շատ կարևոր է, որ աշխարհի տարբեր երկրներից մասնագետները հավաքվեն և միասին քննարկեն այս հիվանդությունները, ախտորոշումը և բուժումը:

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ ունենալով նման հզոր արյունաբանության կենտրոն, որտեղ այդպիսի զարգացած մեթոդաբանություն և տեխնոլոգիաներ է կիրառվում՝ մեծ ձեռքբերում է:

«Ես ուրախ եմ և առանձնահատուկ հպարտ եմ, որ մեր երկիրը կարողացավ նման բարձր ցուցանիշ գրանցել և դա աննկատ չմնաց: Այսօր այստեղ են հավաքվել աշխարհի 60 երկրներից մի շարք հայտնի մասնագետներ, որոնք պետք է ամփոփեն իրենց ձեռքբերումները, և պատկերացում կազմեն, թե ինչպե՞ս Հայաստանը, լինելով զարգացող երկիր, կարողացավ այսպիսի հաջողությունների հասնել»,-ասաց Մուրադյանը:

Հայերեն العربية English Français Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա