Հասարակական

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մայիսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 18-ին, 19-ին, 22-ի երեկոյան հնարավոր է, 20-ին, 21-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝նշելով,որ օդի ջերմաստիճանը մայիսի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 20-ի և 21-ի ցերեկային ժամերին կնվազի 5-7 աստիճանով:

Մարզերում մայիսի 17-ի ցերեկը, մայիսի 18-ին, 22-ին առանձին շրջաններում, 19-21-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 20-ին, 21-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։

Մայիսի 18-ին, 19-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 18-22-ը՝ նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ կդիտվի քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Արցախում մայիսի 17-ին սպասվում է անձրև, 18-ին՝ առանց տեղումների եղանակ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում