Եվրատեսիլ 2023․ Հայաստանը 14-րդն է ընդհանուր հաշվարկում, բայց 3-րդը՝ Rest of World vote քվեարկության արդյունքում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ» երգի մրցույթի պատմության մեջ առաջին անգամ այս տարի քվեարկելու հնարավորություն էր տրվել նաև այն երկրներին, որոնք չէին մասնակցում մրցույթին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ wiwibloggs-ը գրում է, որ այդ քվեարկության արդյունքում, որը կոչվել է Rest of World voteՀայաստանի պատվիրակ Բրյունետը Future Lover երգով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:

Նույն քվեարկության արդյունքում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Իսրայելը, երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆինլանդիան:

«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչն անցկացվել է մայիսի 9-ին, երկրորդը, որի ժամանակ հանդես է եկել Բրյունետը, մայիսի 11-ին, իսկ եզրափակիչ փուլը տեղի է ունեցել մայիսի 13-ին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում:

Մրցույթում հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքումառաջին հորիզոնականը զբաղեցրել է Շվեդիան, երկրորդը՝ Ֆինլանդիան, երրորդը՝ Իսրայելը:

Հայաստանի պատվիրակը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը:

Հայերեն Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին