«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում հաղթեց Շվեդիան. Հայաստանը զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում, որի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 13-ին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում, հաղթեց Շվեդիան, որը ներկայացրեց Լորինը «Tattoo» երգով:

Լորինը մրցույթում հաղթել է նաև 2012 թվականին:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ֆինլանդիան, երրորդ տեղը՝ Իսրայելը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ազգային ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի պատվիրակ Բրյունետը 5 միավոր ստացավ Իտալիայից, 1-ական միավոր՝ Լատվիայից, Ավստրիայից, Լեհաստանից, 2 միավոր՝ Մոլդովայից, 6 միավոր՝ Իռլանդիայից, 7 միավոր՝ Ֆրանսիայից, 3-ական միավոր՝ Էստոնիայից, Իսպանիայից, Միացյալ Թագավորությունից, 4 միավոր՝ Կիպրոսից, 5 միավոր՝ Շվեյցարիայից, 10-ական միավոր՝ Վրաստանից, Ալբանիայից, 8 միավոր՝ Չեխիայից:

Հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի պատվիրակը «Future Lover» երգով վաստակեց 122 միավոր և զբաղեցրեց 14-րդհորիզոնականը:

Մրցույթի ընթացքում հայաստանյան միավորները հայտարարեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթողը՝ Հայաստանի պատվիրակ Մալենան: Հայաստանը 12 միավորը շնորհեց Իսրայելին:

Եզրափակիչում Հայաստանից զատ հանդես եկան Ավստրիան, Պորտուգալիան, Շվեյցարիան, Լեհաստանը, Նիդերլանդները, Սերբիան, Ֆրանսիան, Կիպրոսը, Իսպանիան, Շվեդիան, Ալբանիան, Իտալիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Չեխիան, Ավստրալիան, Բելգիան, Մոլդովան, Ուկրաինան, Նորվեգիան, Գերմանիան, Լիտվան, Իսրայելը, Սլովենիան, Խորվաթիան, Միացյալ Թագավորությունը:

Մրցույթը հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Այն մեկնաբանեցին Հրաչուհի Ութմազյանն ու Համլետ Առաքելյանը:

Բրյունետի «Future Lover» երգը,որը մրցույթի YouTube-յան պաշտոնական ալիքում այս տարվա ամենադիտված տեսահոլովակն է, բանաստեղծական շնչով անհասցե նամակ է: «Մի օր համացանցում ինձ ոգեշնչող մի պարզ ու գեղեցիկ գրառում տեսա. տողերն անմիջապես մեղեդի դարձան ու նոր զգացմունքներ արթնացրին։ Երգն այն մասին է, որ կյանքի ընթացքում բոլորս փնտրում ենք այն մեկին` ապագա սիրեցյալին, ով կդառնա մեր երազանքների, իդեալների, վախերի մարմնավորումը»,-նշում է երգչուհին:

Հայերեն English Français Русский

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել