Հասարակական

Աննա Հակոբյանը 44-օրյա պատերազմում անմահացած Գևորգ Արշակյանի անվան դպրոցում ներկա է գտնվել «Այբբենարանի» հանդեսին

2 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանը 44-օրյա պատերազմում անմահացած Գևորգ Արշակյանի անվան դպրոցում ներկա է գտնվել «Այբբենարանի» հանդեսին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դստեր` Մարիամ Փաշինյանի ուղեկցությամբ մայիսի 12-ին Երևանի Գևորգ Արշակյանի անվան N 22 հիմնական դպրոցում մասնակցել է առաջին դասարանցիների ավարտական` «Այբբենարանի» հանդեսին:

GEV_8204.jpg (881 KB)

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, աշխատանքի և ՀՀ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, դատական իշխանության ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

«Բացի տառերից, բոլոր առաջին դասարանցիներին սովորեցնում են այս դպրոց հաճախած հերոսների անունները, պատմում են նրանց անցած ճանապարհի մասին:

GEV_8264.jpg (1004 KB)

Ավագ լեյտենանտ Գևորգ Արշակյանը Արցախի «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ է, ԵՊՀ բրոնզե մեդալակիր: Նոյեմբերի 5-ին Արշակյանը մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին, ստացել է երկու հրազենային վիրավորում, բայց շարունակել մարտը մինչև գիտակցության կորուստը: Զոհվել է նոյեմբերի 7-ին:

GEV_8394.JPG (674 KB)

Վարչապետի տիկինը շնորհավորել է երեխաներին «Այբբենարանի» հանդեսի կապակցությամբ, հորդորել է բոլորին ջանասիրաբար սովորել ու լավ մասնագետ դառնալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդեսի ավարտին Մարիամ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը և հերոսի մայր, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նաիրա Հովսեփյանն առաջին դասարանցիներին առաջին տառով շղթաներ են նվիրել:

GEV_8373.JPG (677 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում