Life

«Եվրատեսիլ 2023»-ի Հայաստանի պատվիրակ Բրյունետն անցավ մրցույթի եզրափակիչ փուլ

2 րոպեի ընթերցում

«Եվրատեսիլ 2023»-ի Հայաստանի պատվիրակ Բրյունետն անցավ մրցույթի եզրափակիչ փուլ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երիտասարդ երգչուհի Բրյունետը, որը Հայաստանն է ներկայացնում «Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում, հեռուստադիտողների և ժյուրիի քվեարկության արդյունքումհաղթահարեց մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը՝ անցնելով մրցույթի եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա մայիսի 13-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի ունեցավ մայիսի 11-ին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում: Այն հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով:

Քվեարկել կարող էին միայն երկրորդ կիսաեզրափակչի մասնակից երկրները՝ Ալբանիան, Ավստրիան, Ավստրալիան, Բելգիան, Կիպրոսը, Դանիան, Էստոնիան, Հունաստանը, Վրաստանը, Իսլանդիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովենիան, Սան Մարինոն, Մեծ հնգյակից՝ Իսպանիան և Միացյալ Թագավորությունը, ինչպես նաև նախորդ տարվա հաղթող Ուկրաինան: Քվեարկել հնարավոր էր նաև աշխարհի այլ երկրներիցwww.esc.voteկայքի օգնությամբ:

Հայաստանից Բրյունետի օգտին քվեարկել հնարավոր չէր: Այլ մասնակիցների օգտին քվեարկելու համար Հայաստանում գործում էր 1004 կարճ համարը:

Եզրափակիչ փուլ անցան նաև Ալբանիան, Կիպրոսը, Էստոնիան, Բելգիան, Ավստրիան, Լիտվան, Լեհաստանը, Ավստրալիան, Սլովենիան:

Բրյունետը հանդես եկավ «Future Lover» երգով, որը մրցույթի YouTube-յան պաշտոնական ալիքում այս տարվա ամենադիտված տեսահոլովակն է, բանաստեղծական շնչով անհասցե նամակ է: «Մի օր համացանցում ինձ ոգեշնչող մի պարզ ու գեղեցիկ գրառում տեսա. տողերն անմիջապես մեղեդի դարձան ու նոր զգացմունքներ արթնացրին։ Երգն այն մասին է, որ կյանքի ընթացքում բոլորս փնտրում ենք այն մեկին` ապագա սիրեցյալին, ով կդառնա մեր երազանքների, իդեալների, վախերի մարմնավորումը»,-նշում է երգչուհին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում