ԼՂ-ում կան սնունդ ստանալու խնդիր ունեցող բազմաթիվ երեխաներ. Աննա Հակոբյանը՝ Եվրոպական առաջնորդների տիկնանց/ամուսինների գագաթնաժողովին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Խորվաթիայի Հանրապետություն այցի երկրորդ օրը մասնակցել է «Եվրոպական առաջնորդների տիկնանց/ամուսիններ գագաթնաժողով»-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է գագաթնաժողովը՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի, Խորվաթիայի առաջին տիկին Սանյա Միլանովիչի, Իսպանիայի թագուհի Լետիցիայի և ավելի քան մեկ տասնյակ երկրների ղեկավարների կանանց և ամուսինների մասնակցությամբ:

Ըստ աղբյուրի՝ քննարկման թեմաներից էր մանկական գիրության կանխարգելման ու դրա դեմ պայքարի հարցը, որի ընթացքում տարբեր երկրների առաջին տիկիններ հանդես են եկել հայտարարություններով, ներկայացրել իրենց երկրի փորձը, կիրառվող նորարարական լուծումներն ու սահմանված առաջնահերթությունները:

Նշվում է, որ Եվրոպայի տարածաշրջանում դպրոցական տարիքի յուրաքանչյուր երրորդ երեխան գիրության հակում ունի՝ նկատել են քննարկման մասնակիցները: Գիրացումը, հատկապես վաղ տարիքում, մարտահրավեր է բոլոր երկրների համար՝ արձանագրել են քննարկման մասնակիցները, իսկ դրա դեմ պայքարը հնարավոր է միայն համատեղ ուժերով:

Քննարկման ընթացքում կարճ ելույթ է ունեցել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը. «Ես պետք է անկեղծ ասեմ, որ այս թեման իմ ուշադրության կենտրոնում չի եղել թերևս օբյեկտիվ պատճառներով՝ պայմանավորված այնպիսի կարևոր խնդիրներով, ինչպիսիք են պատերազմը, Լաչինի միջանցքի շրջափակումն ու Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամը: Լեռնային Ղարաբաղում կան բազմաթիվ երեխաներ, որոնք սնունդ ստանալու հետ կապված խնդիրներ ունեն: Բայց ես շատ եմ կարևորում այս թեման, շնորհակալություն եմ հայտնում այստեղ գտնվելուս հրավերի համար։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ջանքեր է գործադրում այստեղ քննարկված խնդիրների կանխարգելման ուղղությամբ, այսուհետ հարցը կլինի իմ ուշադրության կենտրոնում ևս։ Մենք պետք է օր առաջ խնդրի դեմ պայքարենք, որ այն հետո էլի ավելի չբարդանա»։

Քննարկման ավարտին ընդունվել է Զագրեբի հռչակագիրը, ըստ որի գագաթնաժողովին մասնակից երկրների ներկայացուցիչները հայտարարում և ընդունում են մանկական գիրության դեմ պայքարում համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը, պարտավորվում են ապահովել երեխաների համար առողջ սննդի և ֆիզիկական ակտիվության համար անհրաժեշտ համապատասխան միջավայր:

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից հայտնում են, որ Զագրեբ ժամանած առաջին տիկինների համար կազմակերպվել էր նաև մշակութային այց՝ Խորվաթիայի ազգային թատրոն, ինչպես նաև նաև վոկալ ու բալետային ներկայացումներ:

Հայերեն English Français Русский

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է