Life

Հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է «Եվրատեսիլ 2023» մրցույթում Հայաստանի պատվիրակի օգտին քվեարկելու կարգը

2 րոպեի ընթերցում

Հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է «Եվրատեսիլ 2023» մրցույթում Հայաստանի պատվիրակի օգտին քվեարկելու կարգը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում ներկայացնում է երգչուհի Բրյունետը՝ Future Lover երգով: Նա ելույթ կունենա երկրորդ համարի ներքո՝ երկրորդ կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 11-ին Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով ժամը 23:00-ին):

Մրցույթն ուղիղ կհեռարձակվի Հանրային հեռուստատեսությամբ:

Հանրային հեռուստաընկերությունից «Արմենպրես»-ին հայտնում են, որ Բրյունետի օգտին երևէ երկրում քվեարկելու համար հարկավոր է 02 թիվն ուղարկել այդ երկրում առանձնացված կարճ համարին:

Երկրորդ կիսաեզրափակչում քվեարկում են միայն տվյալ օրը ելույթ ունեցող երկրները՝ Ալբանիան, Ավստրիան, Ավստրալիան, Բելգիան, Կիպրոսը, Դանիան, Էստոնիան, Հունաստանը, Վրաստանը, Իսլանդիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովենիան, Սան Մարինոն, Մեծ հնգյակից՝ Իսպանիան և Միացյալ Թագավորությունը, ինչպես նաև նախորդ տարվա հաղթող Ուկրաինան: Քվեարկել հնարավոր է նաև աշխարհի այլ երկրներից www.esc.vote կայքի օգնությամբ:

Հայաստանից Բրյունետի օգտին քվեարկել հնարավոր չէ: Այլ մասնակիցների օգտին քվեարկելու համար Հայաստանում գործում է 1004 կարճ համարը:

Քվեարկության կարգի մանրամասներն այստեղ են՝ https://youtu.be/rHgPHHMTVQE

Բրյունետի երգը Եվրատեսիլի YouTube-յան պաշտոնական ալիքում այս տարվա ամենադիտված տեսահոլովակն է` https://youtu.be/Co8ZJIejXBA:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում