Արլինգթոնում կայացել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ եզրափակիչ հանդիպումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արլինգթոնում (ԱՄՆ) մայիսի 4-ին կայացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը՝ եզրափակելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումների փուլը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԱԳ նախարարությունից, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հյուրընկալել է փակման լիագումար նիստ։