Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրենին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 2-ին ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կառավարությունից, վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և «Ռոսատոմ» կորպորացիայի միջև ծավալված համագործակցությունը, որի շրջանակում հաջող իրականացվում են համատեղ մի շարք նախագծեր: Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ատոմային էներգետիկայի բնագավառում գործընկերությանը, նշել է «Ռոսատոմ»-ի դերը Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հարցում:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին բարձր գնահատականի համար՝ Ալեքսեյ Լիխաչովն արդյունավետ է համարել ՀՀ գործընկերների հետ աշխատանքը և նշել է, որ «Ռոսատոմ»-ը հետաքրքրված է շարունակելու փոխշահավետ գործընկերությունը:

Զրուցակիցները, երկկողմ գործակցության համատեքստում, քննարկել են ընթացիկ ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հեռանկարները: Անդրադարձ է եղել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին: Մտքեր են փոխանակվել Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման, միջուկային բժշկության ոլորտում հնարավոր փոխգործակցության, ինչպես նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում առկա վտանգավոր թափոնների վնասազերծման հարցերով գործընկերության շուրջ։

Հայերեն English Français Русский

Փաշինյանը չի բացառում նոր Սահմանադրության ընդունման գործընթացի համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

Ինդոնեզիայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել

Տեղի կունենա Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ

Կենսաբազմազանության պահպանությունը կարող է նպաստել նաև մարդկանց բարեկեցությանը և համայնքների զարգացմանը. Աստրիդ Շոմեյքեր

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանական ժամկետ նշեց

Հարկային հաշվետվությունների ներկայացման տեխնիկական խնդիրների պատճառով տույժեր չեն առաջացել․ ՊԵԿ նախագահ

Երկու բացառիկ ձեռագիր կհամալրի Մատենադարանի հավաքածուն․ հատկացվեց 148,5 միլիոն դրամ

Մարդն անցել է, պետք է վերադարձնենք իրենց. Փաշինյանը՝ մոլորված ադրբեջանցու մասին

Աբովյան համայնքը հրավիրում է աճուրդի

Կփորձենք համոզել ընդդիմադիր գործընկերներին. Փաշինյանը Սահմանադրության փոփոխությունների մասին