ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը արտգործնախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով ապրիլի 29-ից մայիսի 5-ը կմեկնի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունը հրապարակված է խորհրդարանի կայքում։
Հայաստանի ԱԳՆ հազորդագրության մեջ նշվում էր, որ Վաշինգտոնում «նախատեսված է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը»: