Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 27-ին ընդունել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կառավարության տարածած հաղորդագրությունից, վարչապետը ողջունել է Ֆրանսահայերի խորհրդի գործունեությունը՝ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, գործընկերության խթանման, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներուժի զարգացման համատեքստում:

Ֆրանսահայերի խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին բարձր գնահատականի համար և անդրադարձել կառույցի կողմից իրականացվող ծրագրերին: Նա նշել է, որ Ֆրանսահայերի խորհուրդը պատրաստ է սատար լինել Հայաստանի Հանրապետության կառավարությանը և ներգրավվել Հայաստանի զարգացման, համազգային օրակարգի կյանքի կոչման, ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ: Այս առումով ՀՀ վարչապետը կարևորել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ ակտիվ աշխատանքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում