Քաղաքականություն

Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի. ԵԽ նախարարների կոմիտեի նախագահող

2 րոպեի ընթերցում

Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի. ԵԽ նախարարների կոմիտեի նախագահող

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլանդիայի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահող Թորդիս Քոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոթիրը իսլանդական նախագահության անունից ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին, ապրիլի 25-ին հանդես է եկել ուղերձով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի «Հայաստանը Եվրոպայի խորհրդում» էջը տեղեկացնում է, որ հարցուպատասխանի ժամանակ Իսլանդիայի արտաքին գործերի նախարարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղին՝ նշելով, որ ընթացիկ հումանիտար իրավիճակն անհանգստության առիթ է։

«Նախարար Թորդիս Քոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոթիրը նշել է, որ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք վերականգնվի՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կիրառած միջանկյալ միջոցների և Արդարադատության միջազգային դատարանի որոշման։

Տիկին Գիլֆադոթիրը վերահաստատել է հունվարի 19-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահության անունից արված հայտարարությունը՝ կրկին կոչ անելով վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նախարարը հիշատակել է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստանձնած անդամակցության հանձնառությունը՝ կոչ անելով հավատարիմ մնալ այդ հանձնառությանը և հարցերը կարգավորել երկխոսության միջոցով։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում