Գալուզինն ընդգծել է Բաքվի և Երևանի միջև կարգավորման ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարարներ Վահե Գևորգյանը և Մնացական Սաֆարյանն ապրիլի 25-ին Երևանում խորհրդակցություններ են անցկացրել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ: Գալուզինը նաև առանձնազրույց է ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունը:

«Ուշադրության կենտրոնում մտքերի փոխանակությունն էր երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային անվտանգության ապահովման խնդիրների շուրջ», - նշված է հաղորդագրությունում։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ կողմերը նշել են ռուս-հայկական դաշնակցային համագործակցության դրական դինամիկան։

«Ընդգծվել է բարձր և բարձրագույն մակարդակներում երկխոսության առաջանցիկ զարգացումը, ինչպես նաև համագործակցության ընդլայնումը պրոֆիլային գերատեսչությունների միջև՝ խորհրդարանական գծով, միջտարածաշրջանային շփումների և մշակութային կապերի միջոցով։ Նշվել է առևտրատնտեսական հարաբերությունների ռեկորդային դինամիկան։ Գոհունակություն է արտահայտվել միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի և Հայաստանի միջև համակարգվածության աստիճանի առնչությամբ», - հավելել են ՌԴ ԱԳՆ-ում։

Մանրամասնորեն քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

«Կողմերը նաև հանգամանորեն քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ առաջին հերթին Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում իրավիճակի սրման համատեքստում, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Նախանշվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին, նոյեմբերի 26-ին և 2022 թ. հոկտեմբերի 31-ի պայմանավորվածություններին համապատասխան», եզրափակել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա