Ապրիլի 24-ին լրանում է երգահան Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ապրիլի 24-ին լրանում է հայ մեծանուն երաժշտագետ, երգահան, երաժշտական ունիվերսալ գերլադային համակարգի ստեղծող, հարմոնիայի և պոլիֆոնիայի միակ դասագրքերի հեղինակ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ երջանկահիշատակ Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը:

Էդուարդ Փաշինյանը ծնվել և հասակ է առել Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): Մանկուց երազել է մեծանուն դաշնակահար դառնալու մասին, սակայն Հայրենական Մեծ պատերազմը խանգարեց դրան: Մայիսի 9-ին, Հաղթանակից մեկ տարի առաջ, Սևաստոոպոլի մատույցներում ստացած ծանրագույն վիրավորման արդյունքում զինվոր Փաշինյանը քիչ էր մնում կորցներ ձախ ձեռքը: Դաշնակահար դառնալու երազանքը միանգամից հօդս ցնդեց: Բարեբախտաբար, բժիշկները որոշեցին ոչ թե ամբողջությամբ անդամահատել նրա ձեռքը, այլ ընդամենը հեռացնել բեկորներից վնասված հոդերն ու ջլերը: Դրանից հետո Էդուարդ Փաշինյանը Հաղթանակի օրը նշում էր նաև որպես իր երկրորդ ծննդյան օր: Զորացրվելով՝ նա վերադառնում է Երևան և փորձում է վերականգնել վնասված ձեռքը՝ հնարելով և այնուհետև պատրաստելով ձեռնոցի տեսք ունեցող ոչ մեծ մի սարք, որը նրան հնարավորություն տվեց նվագել նաև ձախ ձեռքով:

Փաշինյանն ընդունվում է Երևանի պետական կոնսերվատորիայի տեսական-երգահանական ֆակուլտետ, գրում է երաժշտական տեսության վերաբերյալ հոդվածներ և սկսում է աշխատել հայ ուսանողներին խիստ անհրաժեշտ հարմոնիայի դասագրքի ստեղծման վրա:

Ավելի ուշ դասավանդում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, դառնում դոցենտ, ապա և Երաժշտության տեսության ամբիոնի պրոֆեսոր: Հարմոնիայի հայալեզու դասագրքի ստեղծմանը զուգահեռ, որի համար նա ստանում է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան, ստեղծում է հայ երաժշտության գերլադային բացառիկ տոնային համակարգը, որը հետագայում արժանացավ մեծագույն գնահատականի. Էդուարդ Փաշինյանին առանց դոկտորական աստիճանի պաշտպանության շնորհվում է Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսորի կոչում:

Էդուարդ Փաշինյան երգահանի գրչին են պատկանում երգչախմբային ստեղծագործություններ, դաշնամուրային և գործիքային պիեսներ: Հետագայում Փաշինյանի սաները դարձան հայկական երաժշտական արվեստի ծաղկաբույլը, իսկ նրա ստեղծած «դպրոցն» այսօր գործում է ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում: Կոնստանտին Պետրոսյան, Սվետլանա Նավասարդյան, Լուսինե Զաքարյան, Հասմիկ Պապյան, Ռուզաննա Ստեփանյան, Արամ Սաթյան, Երվանդ Երկանյան, Արմեն Անանյան, Արտաշես Քարթալյան, Դավիթ Ազարյան, Արթուր Սաթյան՝ ահա Էդուարդ Փաշինյանի անվանի սաների ոչ ամբողջական շարքը, որոնց համար Փաշինյանը ոչ միայն պարզապես անվանի գիտնական և մանկավարժ էր, այլ նաև երաժշտության աշխարհ առաջնորդող ուղեկցորդ:

Հայերեն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

Կրեմլում չեն բացառել, որ ինչ-որ փուլում Եվրոպան կարող է միանալ Ուկրաինայի շուրջ բանակցություններին