Կայուն տնտեսական աճ ապահովելու համար Հայաստանը պետք է օգտագործի իր կին քաղաքացիների հմտություններն ու փորձը. Ջոն Գալագեր

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեյդ-Վել-է արհեստագործական հարթակում ապրիլի 19- ին տեղի է ունեցել «Labs for Change - կանանց հզորացում հանուն մարզերում սոցիալական նորարարության և ստեղծարարության զարգացման» ծրագրի և Տավուշի ստեղծարար կենտրոնի պաշտոնական մեկնարկի արարողությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ծրագիրը կյանքի է կոչվել «Իմփաքթ Հաբ Հայաստան» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի, «Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի և Դիլիջանում գործող՝ Մեյդ-Վել-է արհեստագործական հարթակի համագործակցության շրջանակներում՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության տրամադրած աջակցության շնորհիվ։

Բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը:

«Կայուն և ներառական տնտեսական աճ ապահովելու համար Հայաստանը պետք է օգտագործի իր կին քաղաքացիների հմտություններն ու փորձը։ Այնուամենայնիվ, կան բազմաթիվ անելիքներ՝ գենդերային բացը լրացնելու և կանանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու համար: Ուրախ եմ, որ Մեծ Բրիտանիան աջակցում է երեք ստեղծարար կենտրոնի հիմնադրման գործընթացում՝ Տավուշի, Շիրակի և Կոտայքի մարզերում, որը կարևոր ռեսուրս է կին ձեռներեցների համար: Մեր նպատակն է խրախուսել կանանց մասնակցությունը տնտեսական ոլորտում, օգնել նրանց զարգացնել իրենց բիզնեսը՝ հետևաբար նպաստելով իրենց համայնքների զարգացմանը: Բարձրորակ ռեսուրսների, մենթորության և ուսուցման հասանելիության պարագայում կանայք ավելի արդյունավետ աջակցություն կստանան՝ իրացնելու իրենց ողջ ներուժը, որն օգուտ կբերի ոչ միայն իրենց, այլև ամբողջ երկրին»,- նշել է նա:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև «Իմփաքթ Հաբ Հայաստան» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը: Իր խոսքում նա նշել է.

«Ստեղծագործական ոլորտն ունի մեծ ներուժ՝ զարգանալու և դառնալու Հայաստանի տնտեսության ամուր հենասյունը, իսկ Հայաստանում կանայք կրում են մեր մշակույթի մասին անգին գիտելիք, որը պետք է համադրվի ժամանակակից տեխնիկայի և հմտությունների հետ և վերածվի ստեղծագործ արտադրանքի: Labs for Change նախագծի նպատակն է, մարզերում ստեղծել հաստատություններ, որոնք կհամակցեն մշակույթը հմտությունների հետ, որի շնորհիվ կանայք կկարողանան աշխատել և լինել իրենց համայնքի ակտիվ անդամները»։

Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատի համահիմնադիր, նախագահ Վահան Խաչատրյանը մեկնարկի միջոցառման ժամանակ նշել է.

«Մենք մեր ապրանքանիշն անվանել ենք «Արուբանի»՝ Վանի հնավուրց թագավորության պտղաբերության և արվեստների աստվածուհու անունով, արտացոլելով մեր տեսլականը, որն է՝ Հայաստանում կանանց հզորացնել կրթության, աշխատանքի և մոտիվացիայի միջոցով: Լոգոտիպը, որը ոգեշնչված է աստվածուհու՝ Էրեբունի թանգարանում պահպանվող հնագույն արձանիկից, ներկայացնում է մեր հավատարմությունն՝ առաջնահերթություն տալու որակի, ինքնատիպության և ստեղծարարության պահպանմանը կանանց հզորացման գործում»:

Բացման ելույթի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Թամարա Թորոսյանը, ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, ՀՀ ՏԿԵՆ Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության խորհրդական Սմբատ Ղահրամանյանը և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Ձեռներեցության վարչության պետ Լիլիթ Հակոբյանը:

Միջոցառման շրջանակներում ներկայացվել են Ծրագրի նպատակները, խնդիրները և համագործակցության ուղիները, ինչպես նաև ստեղծարար կենտրոնների տեսլականը, առաքելությունն ու միասնական բրենդը։ Կազմակերպվեց նաև ձեռագործության աշխատարան, որի ժամանակ հյուրերը հնարավորություն ունեցան պատրաստելու ձեռագործ նվերներ:

Ծրագրի ընդհանուր նպատակն է խթանել ստեղծագործական ձեռներեցության էկոհամակարգի զարգացումը և նպաստել կանանց հզորացմանը Շիրակի, Կոտայքի և Տավուշի մարզերում։ Ծրագրի շրջանակներում նշված մարզերում կհիմնադրվեն ստեղծարար կենտրոններ, որտեղ կանայք և երիտասարդները կունենան մասնագիտական և ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների զարգացման, եկամտաբեր արտադրանք ստեղծելու հնարավորություններ, որն իր հերթին անհատական մակարդակում կապահովի նրանց աշխատանքի և շուկաներ մուտք գործելու նոր հնարավորություններով, կնպաստի խոցելիության նվազեցմանն ու տնտեսական կայունությանը։ Արդյունքում երեք մարզի ստեղծարար կենտրոնները կունենան միասնական բրենդով ներկայացվող արտադրանք, ինչպես նաև առանձին արտադրություն։ Մարզային մակարդակում ծրագրի խնդիրներից է բացահայտել կանանց տնտեսական ցածր ակտիվության և ներգրավվածության պատճառները և նպաստել հնարավոր խոչընդոտների վերացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և աղքատության նվազեցմանը։

Հայերեն Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը