Սպորտ

Իշխան Զաքարյանը և Զարեհ Սինանյանը քննարկել են Համահայկական խաղերի նախապատրաստման հետ կապված հարցեր

1 րոպեի ընթերցում

Իշխան Զաքարյանը և Զարեհ Սինանյանը քննարկել են Համահայկական խաղերի նախապատրաստման հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի (ՀԽՀԿ) նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեից, հանդիպմանը մասնակցել են ՀԽՀԿ՝ ԱՄՆ-ի, Մերձավոր Արևելքի, Ասիական, Եվրոպական, ԱՊՀ և այլ երկրների ու տարածաշրջանների աշխատանքները համակարգող մասնագետներն ու Հանձնակատարի գրասենյակի Սփյուռքի համայնքների հետ տարվող աշխատանքների պատասխանատուները։

Նշվում է, որ Իշխան Զաքարյանը ներկայացրել է այս պահին ստացված հայտերի նախնական վիճակագրությունը և Սփյուռքի հետ տարվող աշխատանքների կազմակերպչական ընթացքը։ Նա առաջարկել է, որպեսզի գրասենյակն ակտիվ ներգրավվի խաղերի նախապատրաստական աշխատանքներին՝ համատեղելով ուժերը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հետ:

Ըստ աղբյուրի՝ Զարեհ Սինանյանը նշել է, որ Համահայկական խաղերը Հանձնակատարի գրասենյակի օրակարգային հարցերից է և ավելացրել, որ առաջիկայում այցելություններ ունի եվրոպական մի շարք երկրներ, որոնց ընթացքում անպայման կանդրադառնա Համահայկական խաղերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում