Սպորտ

Մարզիկները գիշեր-ցերեկ աշխատել են այս առաջնության համար. Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի մարզիչ

1 րոպեի ընթերցում

Մարզիկները գիշեր-ցերեկ աշխատել են այս առաջնության համար.  Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանի կարծիքով՝ երևանյան առաջնությունում հայ ծանրորդները դեռևս իրենց խոսքը կասեն:

«Ես, իսկապես, շատ գոհ եմ: Հենց այսպես՝ մեդալներով էլ պիտի լինի մինչև վերջ: Եթե Հաաստանում ոմանք ասում, կասկածում էին, թե աղջիկների հավաքականը նահանջում է, թող արդեն փոխեն իրենց կարծիքը»,- «Արմենպրես»-ի հարորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

Մարզչի խոսքով` Հայաստանի հավաքականը, բացի Իզաբելլա Յայլյանի մեդալից, ևս երեք մեդալ էլ նվաճելու է:

«Մարզիկները գիշեր-ցերեկ աշխատել են այս առաջնության համար քանի որ Հայաստանում անցկացվող այս առաջնությունը շատ պատասխանատու է»,-ասաց նա:

Երևանում ընթացող ծամրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսեցին Հայաստանի կանանց հավաքականի ներկայացուցիչները: Պոկում վարժությունում Իզաբելլա Յայլյանը միայն երրորդ մոտեցմամբ բարձրացրեց 87 կգ և նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում Յայլյանը նախ գլխավերևում պահեց 105, ապա 109 կգ՝ այս վարժությունում ևս դառնալով բրոնզե մեդալակիր: Նա երրորդն է նաև երկամարտի արդյունքով՝ 196 կգ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում