Ադրբեջանի բանակի զինվորները փախուստի են դիմել իրենց դիրքերից․ վարչապետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայողների՝ Հայաստանում հայտնվելու դեպքի վերաբերյալ։

«Կատարված քննչական գործողությունների արդյունքում ակնհայտ է, որ Ադրբեջանի բանակի զինվորը, իր ծառայակցի հետ ուղղակի փախուստի է դիմել իրենց դիրքերից մյուս համածառայակիցների կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկելու պատճառով։

Ամենևին փաստ չի, որ նա ցանկանում է վերադառնալ Ադրբեջան, որովհետև միջազգայնորեն ստանձնած պարտավորություններով, եթե նման իրավիճակներում հայտնված մարդը չի ցանկանում վերադառնալ, մենք բռնի ձևերով չենք կարող ուղղակի վերադարձնել։

Ըստ մեր ունեցած տվյալների՝ երկրորդ զինվորը, որը մինչև հիմա փնտրվում է, սահմանը հատելուց շատ չանցած, հենց սահմանամերձ գյուղում ասել է, որ փոշմանել է և ուզում է վերադառնալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։

Ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են:

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում