Քաղաքականություն

ԱԺ-ն համաձայնություն տվեց պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն համաձայնություն տվեց պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել էր 65 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել:

Մհեր Սահակյանը նախորդ օրը հայտնել էր, որ ինքը ևս կողմ կքվեարկի այդ միջնորդությանը: Սակայն Սահակյանն այսօր Սյունիքում է, չի մասնակցել քվեարկությանը: Պատգամավորը վստահեցնում է, որ մարտի 31-ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փակ քննարկմանը տեղի ունեցած միջադեպի ժամանակ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարված է հասցրել՝ զուտ ինքնապաշտպանական նկատառումներից ելնելով:

Ըստ դատախազության միջնորդագրի՝ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ պատգամավոր Մհեր Սահակյանը փակ աշխատանքային քննարկման ժամանակ խուլիգանական դրդումներով, ցուցադրաբար հակադրվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ: Վարդապետյանի ներկայացմամբ՝ նա ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, ապա աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին: Հարվածի հետևանքով հանձնաժողովի նախագահի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ ձախ վերհոնքային շրջանի պատռված վերքի, ձախ վերհոնքային, քթի մեջքի քերծվածքների, ձախ վերին և ստորին կոպերի արյունազեղումների ձևով: Նշվում է նաև, որ Վլադիմիր Վարդանյանի մարմնական վնասվածքները պատճառվել են բութ, կոշտ առարկայով, Մհեր Սահակյանը հրաժարվել է արյան մեջ թմրամիջոցի կամ ալկոհոլի առկայություն պարզելու համար նմուշ հանձնելուց:

Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի համաժողովի մեկնարկի կապակցությամբ պաշտոնական ընդունելությանը

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի համաժողովի մեկնարկի կապակցությամբ պաշտոնական ընդունելությանը

Հայաստանի և Ալբանիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Քաղաքականություն

Հայաստանի և Ալբանիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Հայաստանը հաստատել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին իր մասնակցությունը. ԱԳՆ

Քաղաքականություն

Հայաստանը հաստատել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին իր մասնակցությունը. ԱԳՆ

Financial Mirror-ին տված հարցազրույցում դեսպան Մկրտչյանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պահպանման խնդիրը, բնակչության վերադարձի իրավունքը

Քաղաքականություն

Financial Mirror-ին տված հարցազրույցում դեսպան Մկրտչյանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պահպանման խնդիրը, բնակչության վերադարձի իրավունքը

ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հնարավորություն է տեսնում․ Ջեյմս Օ’Բրայեն

Քաղաքականություն

ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հնարավորություն է տեսնում․ Ջեյմս Օ’Բրայեն

Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի. Ջեյմս Օ’Բրայենը՝ Հայաստանի կողմից Ֆրանսիայից զենք գնելու մասին

Քաղաքականություն

Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի. Ջեյմս Օ’Բրայենը՝ Հայաստանի կողմից Ֆրանսիայից զենք գնելու մասին

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Քաղաքականություն

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Ջեյմս Օ’Բրայենը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները

Քաղաքականություն

Ջեյմս Օ’Բրայենը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները

Նիկոլ Փաշինյանը ԵԽ նորընտիր գլխավոր քարտուղարին շնորհավորել է և հրավիրել Հայաստան

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ԵԽ նորընտիր գլխավոր քարտուղարին շնորհավորել է և հրավիրել Հայաստան

Քաղաքագետ Ներսես Կոպալյանը Բրյուսելում ներկայացրել է Հայաստանի անվտանգային հարցերն ու մարտահրավերները

Քաղաքականություն

Քաղաքագետ Ներսես Կոպալյանը Բրյուսելում ներկայացրել է Հայաստանի անվտանգային հարցերն ու մարտահրավերները

Հայ պատգամավորները Գերմանիայում հանդիպել են Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Քաղաքականություն

Հայ պատգամավորները Գերմանիայում հանդիպել են Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում