Հայաստանում այս տարի կբացվի առողջապահական 3 կենտրոն. Գևորգ Թամամյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում 2023 թվականին կմեկնարկեն նոր ծառայություններ, որոնք շատ կարևոր նշանակություն ունեն երկրի համար: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ամբիոնի վարիչ, Իմունաուռուցքաբանության հետազոտական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գևորգ Թամամյանը:

«Առաջին կենտրոնը կբացվի հենց այս ամիս, այն «Քաղցկեղը վերապրածների կենտրոն»-ն է, որը կդառնա բուժումն ավարտած բոլոր երեխաների հանդիպման վայրը: Նրանք այդ նեղ մասնագիտացված կենտրոնում կշարունակեն մնալ հսկողության տակ, կտրամադրվի թե՛ բժշկական, թե՛ հոգեբանասոցիալական աջակցություն»,- նշեց Թամամյանը:

2023-ի ամռանը Հայաստանում կբացվի «Քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության» կլինիկան, որը ստեղծվում է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի աջակցությամբ։ Ընթացքի մեջ է նաև երիտասարդների և պատանիների ուռուցքաբանական ծրագիրը: Գևորգ Թամամյանի խոսքով՝ այն աննախադեպ է լինելու Հայաստանի համար: Հատկանշական է, որ նույնիսկ զարգացած շատ երկրներ նման ծրագիր չունեն:

Տարեվերջին Հայաստանը կունենա նաև մանկական իմունոլոգիական կլինիկա։

Ներկա պահին հայ մասնագետներն աշխատում են միջազգային մասնագիտացված խմբերով, տարբեր երկրների առաջնակարգ ուռուցքաբանների հետ միահամուռ ուժերով քննարկում են մանկական քաղցկեղի յուրաքանչյուր դեպք՝ փորձելով գտնել բուժման ամենաազդեցիկ տարբերակները, կիսվել փորձով։ Հատկանշական է, որ հայ ուռուցքաբանների հեղինակությունը բավական բարձր է ոլորտում, ինչի վկայություններից է նաև մայիսին Հայաստանում անցկացվելիք Մանկական ուռուցքաբանություն միջազգային միության ասիական կոնգրեսը:

Մայիսի 18-21-ը Հայաստանում առաջին անգամհյուրընկալվելու էմանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական կոնգրեսը (SIOP Asia 2023): Հայաստանը կդառնա հարթակ, որտեղ աշխարհի տարբեր երկրների կլինիկաների ու հետազոտական կենտրոնների ղեկավարներն ու առաջատար մասնագետները կկիսվեն մանկական ուռուցքաբանության բնագավառում տարվա հայտնագործություններով, գիտական նորարարություններով, լուծումներով։

Նելլի Մարգարյան

Հայերեն English Français Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել