Հասարակական

Երևան-Լիոն բարեկամությունը նոր շունչ է ստանում. Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն Լիոնի այգում խորհրդանշական ծառեր են տնկել

1 րոպեի ընթերցում

Երևան-Լիոն բարեկամությունը նոր շունչ է ստանում. Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն Լիոնի այգում խորհրդանշական ծառեր են տնկել

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի ուղեկցությամբ այցելել է Լիոնի այգի: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, որի մեջ նշվում է, որ Էրեբունի վարչական շրջանում 2011 թ. բացված հանգստի գոտին մայրաքաղաքում Երևան-Լիոն բարեկամության խորհրդանիշն է: Ի նշան երկու քաղաքների զարգացող ու ամրապնդվող ընկերության և բարեկամության՝ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն խորհրդանշական ծառեր են տնկել Լիոնի այգում:

«Այս ծառը խորհրդանշում է այն բարեկամությունը, որն ունեն Լիոնն ու Երևանը: Ծառը պետք է մեծանա և զարգանա, ինչը ևս մեկ վկայություն է, որ մեր բարեկամական կապերը կլինեն երկարատև, կզարգանան ու կընդլայնվեն»,- նշել է Գրեգորի Դուսեն:

«Սա մեր ընկերության խորհրդանիշն է. Երևանի ու Լիոնի միջև դեռևս 1990-ական թվականներից շատ կայացած համագործակցություն կա և, այո՛, ընկերություն բառն ավելի բնութագրիչ է այս հարաբերություններին: Սա նաև խոսում է հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին, որը գալիս է շատ վաղեմի ժամանակներից»,- նշել է Տիգրան Ավինյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում