Վարժական հավաքի կանչված աշխատող քաղաքացու աշխատավարձը կպահպանվի. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որով նախատեսվում է, որ վարժական հավաքի կանչված աշխատող քաղաքացու աշխատավարձը կպահպանվի, մի մասը կտա պետությունը, մյուսը՝ գործատուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:

Փոխնախարարը հիշեցրեց, որ մինչև 30 օրացուցային օր շարունակվող վարժական հավաքներին մասնակցելու պարագայում վարժական հավաքների մասնակիցները պետությունից ստանում են որոշակի գումար՝ ըստ կցված հաստիքի, ըստ ոլոտի, զինվորական կոչումի և այլն:

«Սակայն աշխատող քաղաքացիները, որոնք մեկնում են վարժանքների, խնդիր են ունենում իրենց եկամուտի պահպանման մասով: Առկա կարգավորումով կա երաշխիք՝ աշխատատեղի պահպանման մասով, բայց աշխատավարձի մասով չկա: Վերջին որոշմամբ վարժական հավաքների տևողությունը նախատեսվել է 25 օր: Օրենքով սահմանել ենք, որ մինչև 30 օր վարժանքների մասնակցելու պարագայում գործատուն վճարելու է քաղաքացու հիմնական աշխատավարձի ու պետության կողմից վարժանքների մասնակցելու համար ստացած գումարի տարբերությունը»,-ասաց Սարգսյանը:

Օրինակ՝ եթե հիմնական աշխատավարձը 200 հազար դրամ է, և քաղաքացին մասնակցում է վարժանքների ու ստանում 100 հազար դրամ, ապա գործատուն պետք է առնվազն վճարի այդ 100 հազար դրամը: Պետական հատվածի աշխատողներին գործատուն կվճարի տարբերությունը, իսկ մասնավորի դեպքում կարող է վճարել առնվազն տարբերությունը: Իսկ 30 օրից հետոն կարգավորվում է գործատու-աշխատող համաձայնությամբ:

Փոփոխությունը չի վերաբերում ծառայություն մատուցող անձանց:

Հայերեն

Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ կարկուտ

ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին

Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ

Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին

Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ

Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը

Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին

Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է

Իսրայելը և Լիբանանը շրջանակային համաձայնագիր են ստորագրել Միացյալ Նահանգների հետ