Հասարակական

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն ապրիլի 7-ին և 8-ին աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն ապրիլի 7-ին և 8-ին աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ապրիլի 7-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 8-ին, 10-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ապրիլի 9-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, նշելով, որ օդի ջերմաստիճանն ապրիլի 7-ին, 8-ին աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով։

Մարզերում ապրիլի 7-ի ցերեկը, ապրիլի 8-ին, 10-12-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 7-ին, 8-ին հնարավոր է նաև ամպրոպ։

Ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 3-5մ/վ, ապրիլի 7-ին, 8-ին, 12-ին առանձին վայրերում կլինի քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Արցախում ապրիլի 7-ին և 8-ին սպասվում է անձրև և ամպրոպ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում