Հասարակական

Հայաստան է ժամանել ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղարը

1 րոպեի ընթերցում

Հայաստան է ժամանել ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղարը

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան է ժամանել ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության տարածած հաղորդագրությունից:

«Ապրիլի 6-ից 8-ը նախատեսվող այցի շրջանակում ԱՄՆ առևտրի փոխքարտուղար Վենկատարամանը հանդիպում կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և բացման խոսքով հանդես կգա Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին՝ ընդգծելու Միացյալ Նահանգների շահագրգռվածությունը մեր երկու երկրների միջև կոմերցիոն կապերի խորացման և տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում, կոմերցիոն փոխգործակցության խթանման հարցում»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում