Արցախ աշխարհն էլ մի զավակ է և իր մոր՝ ողջ հայ ազգի հոգածության ու ջերմության կարիքն ունի․ Արայիկ Հարությունյանի ուղերձը Ապրիլի 7-ի առթիվ

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առիթով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախի նախագահի ուղերձը․

«Սիրելի՛ հայուհիներ, մեզ համար այս ծանր ու վճռորոշ ժամանակաշրջանում հայ մայրն այն առանցքն է, որի շուրջ և որով հյուսվում է մեր երազած Հայրենիքի ցանկալի պատկերը: Վիրավոր Արցախի սիրտը շարունակում է բաբախել ամուր ու ամբողջական Հայրենիք ունենալու վեհ նպատակի համար, և Արցախի մայրերը նաև այս օրերին իրենց դրսևորած վարքով դա են հավաստում:

Արցախ աշխարհն էլ մի զավակ է և իր մոր՝ ողջ հայ ազգի հոգածության ու ջերմության կարիքն ունի: Ես համոզված եմ, որ հենց մայրերն են անմնացորդ նվիրումով ապրեցնելու Հայրենիքը, ինչպես իրենց զավակներին, ովքեր մեծ գործերով աշխարհին պատմել ու շարունակելու են ներկայացնել Բիբլիական Երկիրը…

Հավե՛րժ փառք մեր ժողովրդի ազատության ու անկախության համար բոլոր ժամանակներում մարտնչած նվիրյալներին: Խոնարհումս մեր սուրբ նահատակների հերոս մայրերի, կանանց, քույրերի և դուստրերի ոգու ամրությանն ու կամքի անչափելի ուժին…

Շնորհավո՛ր Մայրության և գեղեցկության տոնը»:

Հայերեն Русский

ԱԺ նախագահն անդրադարձել է ՔՊ ցուցակներում ՀՀԿ նախկին անդամների ընդգրկման հարցին

Մարզիչներն ամեն ինչ արեցին, որ կարողանանք այս մեդալները նվաճել. Արթուր Դավթյան

ԱԺ նախագահն ընդդիմադիր ուժերին կոչ է արել մասնակցել ՏԻՄ ընտրություններին

Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա. Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին

Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայաստանին լոյալ ընդդիմություն ենք ուզում. ԱԺ նախագահը ներկայացրել է իշխանության մոտեցումը

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն ԱԱ-ի բրոնզե մեդալը կարևոր նվաճում է համարում

ԱԺ նախագահն առաջարկում է Հոկտեմբերի 27-ի գործի չբացահայտման վերաբերյալ հարցերն ուղղել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ