ԳՐԵԿՈ-ն Կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կատարողականում առաջընթաց է գրանցել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպայի խորհրդի կողմից պաշտոնապես հրապարակվել է ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (ԳՐԵԿՈ)՝ ՀՀ դատավորների, դատախազների, պատգամավորների շրջանում կոռուպցիայի կանխարգելման գնահատման միջանկյալ զեկույցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի Հանրապետության կողմից իրականացված լայնածավալ հակակոռուպցիոն և դատաիրավական ոլորտի բարեփոխումների արդյունքում՝ ԳՐԵԿՈ-ն նախկին 7 հանձնարարականի փոխարեն ներկայում արդեն 9 հանձնարարական համարում է լիարժեք կատարված իսկ մյուս 9 հանձնարարականները համարվում են մասամբ կատարված: Նշյալ 2 հանձնարարականներն առնչվում են դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելմանը, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեությանը։

Մասնավորապես, ԳՐԵԿՈ-ի կողմից դրական է համարվել դատախազների շրջանում վարքագծի կանոնների, շահերի բախման և կոռուպցիայի կանխարգելմանն առնչվող վերապատրաստումների, ինչպես նաև դատախազությունում խորհրդատվական կարգով շահերի բախման, վարքագծի կանոնների պահպանման վերաբերյալ տրվող խորհրդատվական մեխանիզմի ներդրումը:

ԳՐԵԿՈ-ի կողմից առաջընթաց է համարվել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունների և գործառույթների շրջանակների հստակեցմանն ուղղված քայլերը:

Անդրադառնալով մասամբ իրականացված հանձնարարականներին, հարկ է նշել, որ դրանք առնչվում են ԱԺ պատգամավորների և դատավորների գործունեության վերաբերյալ տրված հանձնարարականներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից նվերների ընդունման սահմանափակումների վերաբերյալ առկա կարգավորումներին, որը պայմանավորված է 2022 թվականին իրականացված օրենսդրական փոփոխություններից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությամբ և համապատասխան կառուցակարգերի ներդրմամբ:

Միաժամանակ, անդրադառնալով մասամբ իրականացված հանձնարարականներին ԳՐԵԿՈ-ն շեշտել է, որ Կառավարությունը դրանց կատարման ուղղությամբ շարունակում է ակտիվ քայլեր իրականացնել:

Առաջընթացով պայմանավորված Հայաստանը վերջապես դուրս է եկել ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից՝ այլևս չհամարվելով «համընդհանուր անբավարար» կատարողական ունեցող երկիր, որպիսին համարվում էր2015-2019թթ․ գնահատումների արդյունքներով։

Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականից սկսած անդամակցում է ԳՐԵԿՈ-ին և հանձնարարականների գնահատման համատեքստում պարբերաբար ենթարկվում է գնահատման։

Հայերեն العربية English Русский

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել, շուրջ 15-ը՝ վիրավորվել

Մենք պահպանում ենք փառատոնի սրտի զարկը. «Կարմեն. ըմբոստ թռչնակը» դրամայի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց 18-րդ «ՌեԱ»-ն

Վահան Կոստանյանը և Իվանկա Տաշևան անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների օրակարգային հարցերին

Երևան-Սոֆիա-Երևան ավիաչվերթը վերականգնվեց

Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, քանի որ դա մեր ներքին հարցն է. Փաշինյան

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

Ռումինիայում հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը բախվել է շոգեքարշի

Ծանրորդ Էմմա Պողոսյանը 8-րդն է ծանրամարտի ԱԱ-ում

Մեծ Բրիտանիան երկրորդ ռազմական արբանյակն է դուրս բերել ուղեծիր

Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է