Ինովացիա

Code Battle մրցույթը կմիավորի Հայաստանի և արտերկրի ծրագրավորողներին

1 րոպեի ընթերցում

Code Battle մրցույթը կմիավորի Հայաստանի և արտերկրի ծրագրավորողներին

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 16-ին ծրագրավորողների միջև տեղի կունենա Code Battle ծրագրավորման մրցույթը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը կարող են մասնակցել թե՛ սկսնակ, թե՛ փորձառու ծրագրավորողները, ինչպես նաև բոլոր այն մարդիկ, ում հետաքրքիր է ՏՏ ոլորտը:

Մրցույթի արդյունքում կլինի երեք հիմնական հաղթող, որոնք կարժանանան տարբեր դրամական պարգևների։ Մնացած մասնակիցները Full Learning ընկերության կողմից կստանան նվերներ։

Code Battle-ը կազմակերպվում է ծանոթանալու, ուժերը փորձելու և մեկ թիմ դառնալու համար: Ինչպես նաև միավորելու Հայաստանի և այլ երկրների ծրագրավորողներին, որի արդյունքում ստեղծվում են տարբեր կապեր ու համագործակցություններ:

Կազմակերպիչները հայտնում են, որ գրանցումները մեկնարկել են, արդեն կա շուրջ 200 գրանցված մասնակից։ Միջոցառման մուտքն անվճար է։ Միջոցառմանը գրանցվելու և մասնակցելու բոլոր մանրամասները հասանելի են այստեղ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում