ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է «100 գաղափար Հայաստանի համար» ծրագրի 5 անվանակարգերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել«100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթիկազմկոմիտեի2023 թվականի անդրանիկ նիստը, որը վարել է կազմկոմիտեի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

«Արմենպրես»-ին նախարարությունից հայտնում են, որ քննարկմանը ներկա է եղել Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է կազմկոմիտեի անդամներին՝ ընդգծելով՝ «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի կարևորությունը Հայաստանի համար. «Փորձում ենք ամեն տարի բարելավել և ավելի արդյունավետ դարձնել երիտասարդական ոլորտում իրականացվող ծրագրերը, և իրավամբ պետք է նշել, որ սա հաջողված ծրագրերից է, որը խրախուսում է երիտասարդների մասնակցությունը նորարարության ու նոր գաղափարների ներկայացման նպատակով»: Ըստ փոխնախարարի՝ ծրագիրը երիտասարդներին հնարավորություն է տալիս ներկայացնելու ապագային միտված իրենց գաղափարները սոցիալական կիրառելիության տեսանկյունից՝ հանրային կյանքն ավելի հեշտ և արդյունավետ դարձնելու համար:

Օրակարգային հարցերն էին՝ մրցույթի կարգով հաստատված 20 անվանակարգերից ընտրել մրցութային 5 անվանակարգ,ձևավորել փորձագիտական հանձնաժողով՝ բաղկացած 10 անդամներից, որոնք ընտրվում են կազմկոմիտեի կողմից՝ ըստ անվանակարգերի, և սահմանել մրցույթի հայտերի ընդունման ժամկետները:

Քննարկման արդյունքում կազմկոմիտեի անդամները որոշել են 2023 թվականի համար հայտարարվող մրցութային 5 անվանակարգերը՝ ֆիզիկամաթեմատիկական գիտություններ, գյուղատնտեսական գիտություններ (ներառյալ՝ կենսաբանական գիտություններ), ճարտարապետություն, մանկավարժական գիտություններ, տեղեկատվական տեխնոլոգիաներ (ներառյալ՝ ռազմական գիտություններ):

Քննարկվել է նաև փորձագիտական խմբի անդամների ընտրության հարցը: Նախանշվել են պետական և մասնավոր այն կառույցները, որոնց ներկայացուցիչները պետք է ընդգրկվեն որպես«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթում ներկայացված նախագծերը գնահատողփորձագետներ:

«100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթն ուղղված է երիտասարդների նորարարական մտածողության զարգացմանը, ՀՀ-ում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, երիտասարդների ներգրավմանը և քաղաքացիական նախաձեռնությունների խթանմանը:

Հայերեն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

Կրեմլում չեն բացառել, որ ինչ-որ փուլում Եվրոպան կարող է միանալ Ուկրաինայի շուրջ բանակցություններին