Հայաստանում ռուսական ռազմաբազայի օդաչուները ուսումնամարտական թռիչքներ կիրականացնեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայի անձնակազմերն ​​ուսումնամարտական թռիչքներ կիրականացնեն, որոնց ընթացքում մի շարք առաջադրանքներ կկատարեն ձմեռային ուսումնական շրջանի ստուգման շրջանակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:

Ըստ հաղորդագրության՝ ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչների օդաչուները կմշակեն օդային մարտերի մղումը, օդանավակայանի տարածքի պաշտպանությունը և օդային թիրախների որսը, բարձրլեռնային շրջաններում կկատարեն բարդ և բարձր պիլոտաժի տարրեր (մարտական ​​շրջադարձեր, հորիզոնական «տակառներ», վիրաժներ, թեքության մեծ անկյուններով պիկային վերընթացներ և այլն) տարբեր բարձրությունների վրա, այդ թվում՝ գերցածր: Միջոցառումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն կդարձվի առաջադրանքների կատարման ընթացքում անձնակազմերի աշխատանքի ստուգմանը և համակարգմանը։

«Մի-8ՄՏՎ-5 և Կա-52 ուղղաթիռների անձնակազմերը կխոցեն ցամաքային թիրախներ, որոնք նմանակում են պայմանական թշնամու կենդանի ուժին ու տեխնիկային, կվերաբազավորվեն պահեստային օդանավակայանում, ինչպես նաև կմշակեն փոխգործակցությունը ՀՌՕ-ի ռազմաբազայի ստորաբաժանումների հետ «Ալագյազ» և «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարաններում։ Բացի այդ, զինծառայողները կիրականացնեն պայմանականորեն վիրավորված զինծառայողների որոնողական աշխատանքներն ու տարհանումը, ինչպես նաև կկատարելագործեն իրենց հմտությունները որոնողափրկարարական աշխատանքներում», - նշված է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Գերատեսչությունը հավելել է, որ բանակի և օպերատիվ-մարտավարական ավիացիայի բոլոր ​​ուսումնամարտական թռիչքները կիրականացվեն ցերեկային և գիշերային ժամերին՝ զույգերով, փոքր խմբերով և էսկադրիլիաների կազմում։

Ստուգման շրջանակներում նաև կգնահատվի ինժեներատեխնիկական ստորաբաժանման աշխատանքը:

Հայերեն English Русский

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը