Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքի այգին վերանվանվել է Շառլ Ազնավուրի անունով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքի հանրային այգին վերանվանվել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանը։

Նշվում է, որ հանրային այգին Շառլ Ազնավուրի անունով անվանակոչելու որոշումը միաձայն ընդունել է Պետախ Տիվկայի քաղաքային խորհուրդը՝ քաղաքապետ Ռամի Գրինպերկի գլխավորությամբ։

Բացման արարողությանը Երուսաղեմի հայոց պատրիարքարանից մասնակցել են դիվանապետ Տ․Աղան աբեղա Գոգչյանը, Հոգեշնորհ Տ. Վազգէն Աբղ. Ալեքյանը։

Այգում բացված հուշաքարի վրա արված է հետևյալ գրառումը․

««Շառլ Ազնավուր (1924-2018)․ Երգիչ, երգահան, դերասան, ֆրանսացի, համաշխարհային շանսոնյե, ով կյանքը նվիրել է իր ծննդավայր Հայաստանին և արժանացել է Ազգային հերոսի կոչման: Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Ազնավուրյան ընտանիքին հաջողվել է բնաջնջումից փրկել տասնյակ հրեական ընտանիքների»:

Հայերեն العربية English Русский Türkçe

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում